ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐ` «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ<br /> ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄԸ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԴԱՇՏԻ<br /> ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՄԲ»<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐ` «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ
ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄԸ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԴԱՇՏԻ
ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՄԲ»

  • 15-06-2006 17:50:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 16-17-ը Երեւանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի Ազգային հանձնաժողովը անցկացնելու է «Մշակութային ժառանգության պահպանման բարելավումը օրենսդրական դաշտի կատարելագործմամբ» խորագրով տարածաշրջանային սեմինար: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, սեմինարը կընդգրկի շահագրգիռ բոլոր հաստատությունների եւ ծառայությունների ներկայացուցիչներին, այդ թվում ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության, Հուշարձանների պահպանության գործակալության, քաղաքապետարանի, ICOMOS-ի (Հուշարձանների եւ տեսավայրերի միջազգային խորհուրդ) հայկական կոմիտեի, տարածքային կառավարման եւ մշակութային ժառանգությամբ զբաղվող մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներին: Որպես գլխավոր զեկուցող սեմինարին հանդես կգա Համաշխարհային ժառանգության կենտրոնի եւ ICOMOS-ի փորձագետ Դեւիդ Միշելմորը, Վրաստանի եւ Իրանի ICOMOS-ի ներկայացուցիչները, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի փորձագետներ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play