Ա-320 ԻՆՔՆԱԹԻՌԻ ԿՈՐԾԱՆՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ «ՄԱՐԴԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆ» Է<br /> ԵՂԵԼ<br />


Ա-320 ԻՆՔՆԱԹԻՌԻ ԿՈՐԾԱՆՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ «ՄԱՐԴԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆ» Է
ԵՂԵԼ

  • 14-06-2006 12:05:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՍՈՉԻ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի Միջպետական ավիացիոն կոմիտեն ընդհանուր առմամբ ավարտել է մայիսի 3-ին Սոչիի մոտ կործանված հայկական Ա-320 ինքնաթիռի «սեւ արկղերի» վերծանման աշխատանքները: Այս մասին անանունության պայմանով «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին հայտնել է հետաքննող մասնագետներից մեկը: Այդուհանդերձ վերծանման պաշտոնական արդյունքները չեն հրապարակվում: Օդանավի ինքնագրիչների վերծանությունը հաստատել է, որ տեխնիկան եղել է միանգամայն սարքին: Չի հաստատվել եւ վառելիք չլինելու վարկածը: Կատարվածի մեղավորը տխրահռչակ «մարդկային գործոնն է»,- նշում է պարբերականը: Ա-320-ի աղետի հիմնական պատճառ հետաքննողները համարում են այն, որ «անձնակազմը կորցրել է կողմնորոշումը տարածության մեջ»: Այսինքն երբ մարդ չի հասկանում, որտեղ է երկինքը եւ որտեղ երկիրը: Դա կարող էր տեղի ունենալ, օրինակ, ուշադրության շեղման կամ բարդ եղանակային պայմանների պատճառով: Տվյալ դեպքում ավելի շուտ դա կատարվել է վատ եղանակի հետեւանքով: «Սեւ արկղերի» գրառումները հաստատել են, որ երբ դիսպետչերը օդանավն ուղարկել է երկրորդ շրջապտույտի, ապա անձնակազմը մեքենան ձեռքով է կառավարել, այլ ոչ թե ավտոպիլոտի ռեժիմով: Դրանից բացի, շրջադարձի ժամանակ կողաթեքումը չափազանց մեծ է եղել: Այս երկու գործոններն էլ, մասնագետների կարծիքով, կարող էին հանգեցնել ողբերգության: Հունիսի 14-ին նշվում է ողբերգության քառասուներորդ օրը: Ինչպես սպասվում է, Սոչի կժամանեն ավիաաղետում զոհվածների 100-ից ավելի հարազատներ, որպեսզի հարգեն ողբերգության զոհերի հիշատակը: «Մենք սպասում ենք, որ չորեքշաբթի Սոչի եւ Ադլեր կժամանի մոտ 100-120 մարդ Հայաստանից: Նրանք արդեն ժամանում են ավտոբուսներով եւ ինքնաթիռներով»,- «Ինտերֆաքսին» հայտնել է Ռուսաստանի հայերի միության Սոչիի բաժանմունքի ներկայացուցիչը: Հունիսի 14-ին Ադլեր ավանի հայկական եկեղեցում կմատուցվի հիշատակի պատարագ: «Դուրս կգանք եւ ծով` ինքնաթիռի ընկնելու վայրը, որտեղ մենք ծաղկեպսակներ կիջեցնենք ջուրը: Այնուհետեւ մենք քար ու խաչ կդնենք եկեղեցու բակում: Դա ասես հիմնաքար կլինի ապագա հուշարձանի համար»,- ասել է Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play