ՌՈՒՍԱՍՏԱՆ Է ՃԱՆԱՊԱՐՀՎՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՀԵՐԹԱԿԱՆ<br /> ԷՇԵԼՈՆԸ<br />


ՌՈՒՍԱՍՏԱՆ Է ՃԱՆԱՊԱՐՀՎՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՀԵՐԹԱԿԱՆ
ԷՇԵԼՈՆԸ

  • 13-06-2006 11:40:00   | Վրաստան  |  Միջազգային
ԱԽԱԼՔԱԼԱՔ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 13-ին Ախալքալաքի ռուսական բազայից Ադրբեջանի տարածքով Ռուսաստան կուղարկվի ռազմական տեխնիկայի հերթական էշելոնը: Այս մասին հայտնել են Վրաստանում Ադրբեջանի դեսպանատանը: Սահմանված ժամանակացույցի համաձայն, 62-րդ ռուսական ռազմական բազայից բեռը կուղարկվի մոսկովյան ժամանակով 09.00-ին Ծալկայի երկաթուղային կայարանից, ադրբեջանական սահմանը կհատի 17.00-ին եւ պետք է Ռուսաստան հասնի հունիսի 14-ի ժամը 11.00-ին: Շարժակազմը բաղկացած է 21 վագոնից, որոնցում կլինեն 26 ՄՏԼԲ հրետանային քարշակներ, ութ ԲՌՄ-1Կ մարտական հետախուզական մեքենաներ, երեք ԲՌԴՄ-2 մարտական հետախուզա-պահակային մեքենաներ: Հունիսի 14-ին Բաթումի ռուսական բազայից դուրս բերվող ռազմական տեխնիկայի հերթական խմբաքանակը կուղարկվի Հայաստանի ռուսական բազա: Բեռը բաղկացած կլինի հիմնականում ավտոմեքենաներից: Սպառազինության հերթական առաքումը Ռուսաստան նախատեսվում է հունիսի 20-ին: Ընդամենը Ադրբեջանի տարածքով պետք է անցնի 22 էշելոն:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play