ՍԱԼՈՄԵ ԶՈՒՐԱԲԻՇՎԻԼԻ. ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ<br /> ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԱՐԱՎՕՍԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԻՐԱԿԱՆ<br /> ԳՈՐԾԸՆԹԱՑ ՍԿՍԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է<br />


ՍԱԼՈՄԵ ԶՈՒՐԱԲԻՇՎԻԼԻ. ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ
ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԱՐԱՎՕՍԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԻՐԱԿԱՆ
ԳՈՐԾԸՆԹԱՑ ՍԿՍԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է

  • 13-06-2006 11:20:00   | Վրաստան  |  Միջազգային
ԹԲԻԼԻՍԻ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 13-ի երեկոյան Սանկտ-Պետերբուրգում կկայանա ՌԴ եւ Վրաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Միխայիլ Սահակաշվիլու հանդիպումը: Հանդիպման հիմնական թեման կլինի տարածքային ամբողջականության վերականգնումը, հաղորդում է ՎրաստանOnline-ը: Ըստ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մերաբ Անթաձեի, նախագահների հանդիպման նպատակն է եւս մի փորձ կատարել Ռուսաստանի հետ հաստատելու կանխատեսելի, գործընկերական, բարիդրացիական եւ փոխշահավետ հարաբերություններ: Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար, «Վրաստանի ուղին» կուսակցության առաջնորդ Սալոմե Զուրաբիշվիլին Սահակաշվիլի-Պուտին հանդիպումը համարել է տարվա բոլոր իրադարձություններից «ամենակարեւորը եւ պատմականը»: Նա համարում է, որ այդ հանդիպումը ամենամեծ հնարավորությունն է իրական արդյունք ստանալու վրաց-օսական հակամարտության կարգավորման գործընթացում: Ըստ նրա, «տվյալ դեպքում մեծ պատասխանատվություն է ընկած Սահակաշվիլու վրա, եւ բանակցությունների տապալման դեպքում դրա մեղքը լրիվ կընկնի Վրաստանի նախագահի եւ երկրի կառավարության վրա»: Զուրաբիշվիլին նաեւ նշել է, որ «վրաց-օսական հակամարտության կարգավորման գործընթացում Վրաստանը մեծ աջակցություն է ստացել ԱՄՆ-ից եւ եվրոպական գործընկերներից, եւ Սահակաշվիլու ու Պուտինի հանդիպումը կազմակերպվել է ԱՄՆ-ի աջակցությամբ»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play