ԱՐՄԱՎԻՐԻ 14 ԿԱՐԱՏԵԻՍՏՆԵՐԻՑ 10-Ը ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ԵՆ ՇԱՀԵԼ<br /> ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ<br />


ԱՐՄԱՎԻՐԻ 14 ԿԱՐԱՏԵԻՍՏՆԵՐԻՑ 10-Ը ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ԵՆ ՇԱՀԵԼ
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

  • 12-06-2006 20:18:00   | Հայաստան  |  Սպորտ
ԱՐՄԱՎԻՐ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում կայացած կարատեի Հայաստանի 18-րդ առաջնությանը մասնակցած Արմավիրի կարատեի ֆեդերացիայի 14 մարզիկներից 10-ը վերադարձել են մրցանակներով. երեքը գրավել են առաջին եւ երկրորդ, իսկ չորսը` երրորդ տեղերը: Հունիսի 12-ին Արմավիրի կարատեի ֆեդերացիայի նախագահ Գարեգին Եփրեմյանը բոլոր 14 մարզիկներին հանձնեց Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի կողմից սահմանած հավաստագրերը, որոնք մարզիկները ստացան կարատեի կատա եւ կումիտե ձեւերից: Նրանց տրվեցին նաեւ հավաստագրեր սեմինար-պարապմունքներին ակտիվ մասնակցության համար: Ինչպես նշեց Արմավիրի կարատեի ֆեդերացիային նախագահը, կարատե մարտարվեստում ձեռք բերած հաջողությունները կապված են ոչ թե ժամանակակից մարզագույք ունենալու, այլ մարտարվեստին ճիշտ տիրապետելու հետ:
Նոյյան տապան  -   Սպորտ