ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՐԿՈՒ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՍԿԱԾՎՈՒՄ<br /> ԵՆ ՄԻԼԻՑԻՈՆԵՐՆԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ<br />


ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՐԿՈՒ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՍԿԱԾՎՈՒՄ
ԵՆ ՄԻԼԻՑԻՈՆԵՐՆԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

  • 08-06-2006 15:00:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկվայի դատախազությունը հաղորդել է երկու քաղաքացիների ձերբակալության մասին, որոնք կասկածվում են Ռուսաստանի մայրաքաղաքի միլիցիայի երկու աշխատակիցների սպանության մեջ: Քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է Վրաստանի քաղաքացի Դավիթ Զվիադաձեն: Քննիչների հավաքած ապացույցների հիման վրա նրան մեղադրանք է ներկայացվել ՌԴ ՔՕ-ի 105-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 162-րդ հոդվածի 3-րդ մասով («հանցակցություն սպանության եւ ավազակության),- ասվում է Մոսկվայի դատախազության մամլո ծառայության հաղորդման մեջ: Մամլո տեղեկագրում նշվում է, որ դատարանի որոշմամբ Զվիադաձեն ձերբակալված է: Դատախազության տվյալներով, երկրորդ կասկածյալը` Վրաստանի քաղաքացի Թեյմուրազ Գոգնաձեն ձերբակալվել է Վրաստանի իրավապահ մարմինների կողմից: Ներկայումս լուծվում է նրա էքստրադիցիայի հարցը: Դրանից բացի, միջազգային հետախուզում է հայտարարվել այդ հանցագործությանը մեղսակցության մեջ եւս հինգ կասկածվողների նկատմամբ: Հեռակա կարգով նրանց խափանման միջոց է ընտրվել կալանքը,- հայտնել են մամլո ծառայությունից: Հիշեցնենք, որ միլիցիոներները սպանվել էին Մոսկվայում այս տարվա ապրիլի 28-ին Կիրովոգրադսկայա փողոցի բնակարաններից մեկում կողոպտիչներին ձերբակալելու փորձի ժամանակ: Հանցագործները գնդակահարել էին միլիցիոներներին եւ գողանալով 200 հազար ռուբլի եւ ոսկե զարդեր` փախել:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play