ԲԱՔՎՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՊՈՌՆՈԳՐԱՖԻԱՅՈՎ ԶԲԱՂՎՈՂ<br /> ՍՏՈՒԴԻԱՆԵՐ<br />


ԲԱՔՎՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՊՈՌՆՈԳՐԱՖԻԱՅՈՎ ԶԲԱՂՎՈՂ
ՍՏՈՒԴԻԱՆԵՐ

  • 07-06-2006 19:00:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բաքվում կան մանկական պոռնոգրաֆիայով զբաղվող ստուդիաներ: Այս մասին հայտնել է Երեխաների իրավունքների ՈԿԿ-ների դաշինքի Ադրբեջանի ազգային կոորդինատոր Նաբիլ Սեիդովը: Ըստ Ն.Սեիդովի, այդ փաստերը բացահայտվել են դաշինքի իրականացրած մոնիտորինգի ժամանակ, եւ այդ փաստերը ներկայացվել են Ներքին գործերի նախարարություն համապատասխան միջոցառումների իրականացման համար: «Առաջին անգամ մանկական պոռնոգրաֆիայի տարածման հարցը բարձրացվել է 2005 թվականին: Մեր կողմից կատարված մոնիտորինգի արդյունքում բացահայտվել է, որ փողոցի երեխաների մի մասը մշտապես ներգրավված է մանկական պոռնոգրաֆիայի մեջ: Այդպիսի ստուդիայի գործունեությունը Բաքվում հաստատված է: Պարզ է դարձել նաեւ, որ որոշ դեպքերում անչափահասներին ծնողներն են վաճառում առանձին անձանց այդ բիզնեսով զբաղվելու համար»,- նշել է Ն.Սեիդովը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play