ՌՈՒՍԱՍՏԱՆԻ «ԹՇՆԱՄԻՆԵՐՆ» ՈՒ «ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ»<br />


ՌՈՒՍԱՍՏԱՆԻ «ԹՇՆԱՄԻՆԵՐՆ» ՈՒ «ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ»

  • 06-06-2006 18:52:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանցիները Բելոռուսիային համարում են Ռուսաստանին ամենաբարեկամ պետությունը, իսկ Լատվիային` թշնամաբար տրամադրված երկիր: Այսպիսի տվյալներ է բերում Լեւադայի կենտրոնը` ըստ աշխարհի երկրների հանդեպ Ռուսաստանի բնակիչների վերաբերմունքը որոշելու նպատակով անցկացված ամենամյա հարցման արդյունքների: Այսպես, ռեսպոնդենտների 47%-ը վստահ է, որ Ռուսաստանը եւ Բելոռուսիան բարեկամական երկրներ են, իսկ 46%-ը Լատվիային համարում է ոչ բարեկամական, թշնամական պետություն: Ռուսաստանի «բարեկամների» տասնյակը, ըստ հարցման արդյունքների, հետեւյալ դասավորությունն ունի. Բելոռուսիա` 47%, Ղազախստան` 33%, Չինաստան` 24%, Գերմանիա` 22%, Հնդկաստան` 15%, Հայաստան` 14%, Բուլղարիա` 10%, Ուկրաինա` 10%, Ֆրանսիա` 8%, Իտալիա` 7%: Ռուսաստանի «թշնամիների» տասնյակի մեջ մտնում են. Լատվիան` 46%, Վրաստանը` 44%, Լիտվան` 42%, ԱՄՆ-ը` 37%, Էստոնիան` 28%, Ուկրաինան` 27%, Աֆղանստանը` 12%, Իրաքը` 9%, Մոլդավիան` 9%, Լեհաստանը` 7%: Եթե համեմատենք այս տվյալները անցած տարվա հարցման տվյալների հետ, ապա Ղազախստանի հանդեպ բարեկամական վերաբերմունքը ռուսաստանցիների շրջանում ավելացել է 13%-ով, Չինաստանի` 12%, Հայաստանի նկատմամբ` 5%-ով: Վրաստանը էլ ավելի է ամրապնդվել «թշնամիների» ցուցակում, մեկ տարում կորցնելով ռուսաստանցիների վստահության քվեն 6%-ով: ԱՄՆ-ը վատթարացրել է իր վարկանիշը միանգամից 14%-ով: Հատկանշական է, որ Ուկրաինան մտնում է ինչպես «բարեկամների» երկրորդ հնգյակում, այնպես էլ թշնամիների երկրորդ հնգյակում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play