ՋՈՐՋ ԲՈՒՇ. «ԱԴՐԲԵՋԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՈՒԺՆ Է ԵՎ<br /> ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ»<br />


ՋՈՐՋ ԲՈՒՇ. «ԱԴՐԲԵՋԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՈՒԺՆ Է ԵՎ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ»

  • 06-06-2006 17:07:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ադրբեջանը տարածաշրջանի առաջատար ուժն է եւ անվտանգության երաշխավորը»: Այս մասին ասվում է ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի նամակում, որը երեքշաբթի Բաքվում «Կասպյան նավթ եւ գազ» 13-րդ ցուցահանդեսի բացմանը ընթերցել է Եվրոպայի եւ Ասիայի հարցերի գծով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Մեթ Բրայզան: Ինչպես հաղորդում է «Դեյ.ազը», նամակում նաեւ Ադրբեջանի եւ Ղազախստանի միջեւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով ղազախական նավթի արտահանման հարցի առնչությամբ շուտափույթ համաձայնության հասնելու հույս է արտահայտվում: «ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ կշարունակվի համագործակցությունը էներգետիկական ոլորտում»,- նշվում է ուղարձում: Պետքարտուղարի տեղակալը նաեւ հայտնել է, որ ԱՄՆ-ը ապավինում է Կասպյան ադրբեջանական ծանծաղուտից գազի արդյունահանման եւ արտահանման, աշխարհի շուկաներ նրա հետագա փոխադրման նախագծի արագացման հնարավորությանը: «Եվրոպական գազի շուկան գտնվում է ճգնաժամի մեջ: Մեկ խորանարդ մետր գազի գինը հասնում է 45 դոլարի, եւ Ուկրաինայի ու Ռուսաստանի գազը բավարար չէ Եվրոպայի համար»,- հայտնել է նա:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play