ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՉԿԱ ԱՆԿԱԽ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԻՍԿ ՇԱՏ ԹԵՐԹԵՐ<br /> ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ, ՀԱՄԱՐՈՒՄ Է ՄԱՄՈՒԼԻ<br /> ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ<br />


ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՉԿԱ ԱՆԿԱԽ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԻՍԿ ՇԱՏ ԹԵՐԹԵՐ
ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ, ՀԱՄԱՐՈՒՄ Է ՄԱՄՈՒԼԻ
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ

  • 06-06-2006 12:07:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկվայում շարունակվում է Մամուլի համաշխարհային կոնգրեսը, որին մասնակցում են խմբագիրներ, ԶԼՄ-ների ղեկավարներ եւ հրատարակիչներ աշխարհի 110 երկրներից: Համաշխարհային լրագրային ասոցիացիայի նախագահ Գեյվին Օ'Ռեյլին, Մոսկվայում 59-րդ Մամուլի համաշխարհային կոնգրեսի եւ Խմբագիրների միջազգային 13-րդ ֆորումի բացման ժամանակ, իր զեկուցման մեջ սուր քննադատության է ենթարկել ռուսաստանյան ղեկավարությանը երկրում խոսքի ազատության հետ կապված իրադրության համար` հայտարարելով, որ Ռուսաստանում չկա անկախ հեռուստատեսություն, իսկ շատ թերթեր վերահսկվում են պետության կողմից: Օ'Ռեյլին կարծիք է հայտնել, որ ռուսական մամուլին սպառնում է կոռուպցիան եւ կառավարության հանդեպ լոյալ ֆինանսական խմբերի վերահսկողություն: Նա նշել է խոսքի ազատության ավանդույթի բացակայությունը Ռուսաստանում, որտեղ միշտ տարածված է եղել գրաքննություն, որի տակ են հայտնվել անգամ այնպիսի մեծ գրողներ, ինչպիսին Պուշկինն է,- հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play