ՎՐԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ԷԼԵԿՏՐԱԳԾԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ ԿԿԱԶՄԻ ՄՈՏ<br /> 150 ՄԻԼԻՈՆ<br />


ՎՐԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ԷԼԵԿՏՐԱԳԾԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ ԿԿԱԶՄԻ ՄՈՏ
150 ՄԻԼԻՈՆ

  • 05-06-2006 12:30:00   | Վրաստան  |  Միջազգային
ԹԲԻԼԻՍԻ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վրաստանի էներգետիկայի նախարար Նիկոլազ Գիլաուրին համարում է, որ Վրաստան-Թուրքիա էլեկտրագծի շինարարության նախագիծը ամենագրավիչներից մեկն է Եվրոպա դուրս գալու ցանկություն ունեցող հավանական ներդրողների համար: Ինչպես հաղորդում է «Թրենդի» սեփական թղթակիցը Աստանայից, նախագծի արժեքը կկազմի մոտ 150 մլն. դոլար: «Այդ գիծը ետխորհրդային տարածության եւ եվրոպական տարածության էներգահամակարգերի շփման կետն է: Առկա է ետխորհրդային տարածության եւ Եվրոպայի միջեւ էլեկտրաէներգիայի ներմուծման եւ արտահանման հեռանկար: Հենց այդ պատճառով նախագիծը ամենագրավիչներից է հավանական ներդրողների համար, այդ թվում եւ ղազախստանյան, որոնք այսօր ակտիվորեն ներդրումներ են կատարում Վրաստանի տնտեսության մեջ»,- ասել է Գիլաուրին:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play