Ա-320-Ի «ՍԵՎ ԱՐԿՂԵՐԸ» ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԵՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ<br />


Ա-320-Ի «ՍԵՎ ԱՐԿՂԵՐԸ» ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԵՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

  • 02-06-2006 19:09:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի գլխավոր դատախազությունը հետազոտման համար ստացել է «Հայկական ավիաուղիների» Ա-320 օդանավի Սեւ ծովից հանված «սեւ արկղերը»: Փորձագետները, որոնց հանձնարարված է դատական փորձաքննություն կատարել, ինչպես նաեւ Միջպետական ավիացիոն կոմիտեի մասնագետները ձեռնամուխ են եղել ինքնագրիչների տվյալների հետազոտմանը: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», իրականացվող փորձաքննությունների շրջանակում շարունակվում է ինքնաթիռի հայտնաբերված ֆրագմենտների հետազոտությունը: Կատարվում են չճանաչված մարմինների մոլեկուլային-գենետիկական ուսումնասիրություններ, ավիատեխնիկական եւ համալիր դատական փորձաքննություններ: Գլխավոր դատախազությունում ընդգծել են, որ միայն բոլոր այդ փորձաքննությունների եւ հետազոտությունների ավարտից հետո հետաքննությունը կկարողանա պատասխան տալ ավիաաղետի պատճառների մասին հարցին: Ռուսաստանի գլխավոր դատախազության քննիչներն աշխատում են հայ գործընկերների հետ մշտական շփման մեջ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play