ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԵԹԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ<br />


ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԵԹԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

  • 02-06-2006 17:07:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՑԽԻՆՎԱԼ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Եթե հայկական կողմը դիմի Հարավային Օսեթիայի հանրապետությանը, ապա մեր հանրապետության խորհրդարանը պատրաստ է ճանաչել անցած դարի սկզբին Օսմանյան Թուրքիայում իրականացված հայոց ցեղասպանությունը»,- 2006 թվականի հունիսի 2-ին հայտարարել է Հարավային Օսեթիայի հանրապետության նախագահ Էդուարդ Կոկոյտին: Ըստ նրա, Վրաստանի կողմից հարավային օսերի ցեղասպանության մասին հայտարարության նախապատրաստման եւ ընդունման ընթացքում ուսումնասիրվել են նաեւ Թուրքիայում հայոց ցեղասպանության հետ կապված ողբերգական իրադարձությունների պատմության հարցերը,- հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play