ԱԴՐԲԵՋԱՆԻ, ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ<br /> ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է<br />


ԱԴՐԲԵՋԱՆԻ, ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ
ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

  • 02-06-2006 11:40:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի սկզբին ծրագրված երեք երկրների տրանսպորտի նախարարների հանդիպումը, որի ընթացքում նախատեսվում էր քննարկել Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս նախագծվող երկաթուղային հաղորդակցության մանրամասները, հետաձգվել է հունիսի վերջին, եւ կկայանա Թբիլիսիում: Այս մասին հաղորդում է «Դեյ.ազը»` վկայակոչելով Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովին: Ըստ Մամեդովի, Կիեւում ՎՈՒԱՄ-ի գագաթնաժողովում Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ Ադրբեջանը միանշանակ շահագրգռված է այդ նախագծի իրականացմամբ եւ պատրաստ է ստանձնել ֆինանսավորումը: «Թբիլիսիում մենք կքննարկենք ֆինանսավորման սխեման եւ Վրաստանին կառաջարկենք ՀՁ ստեղծել, որի միջոցով կարելի է կարգավորել սակագները, Վրաստանի բաժնեմասը եւ այլն»,- ասել է Մամեդովը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play