ՄԻԽԱՅԻԼ ՄԵՅԵՐ. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ՈՐՈՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ<br /> ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԱՐԴԱՐԱՑԻ ԵՎ ԽԱՂԱՂ ԼՈՒԾՈՒՄ<br />


ՄԻԽԱՅԻԼ ՄԵՅԵՐ. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ՈՐՈՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԱՐԴԱՐԱՑԻ ԵՎ ԽԱՂԱՂ ԼՈՒԾՈՒՄ

  • 01-06-2006 20:15:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 1-ին ավարտվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի երկօրյա այցը Թուրքիա: Անկարայում նա բանակցություններ է վարել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլլա Գյուլի եւ հանդիպել երկրի նախագահ Ահմեդ Սեզերի հետ: Բանակցությունների ընթացքում քննարկվել են տնտեսական համագործակցության, ինչպես նաեւ մի շարք քաղաքական հարցեր, ներառյալ Անդրկովկասի իրադրությունը: «Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի ներկայիս այցը Թուրքիա եւս մի քայլ է թուրքական կողմի հետ զուտ էներգետիկական համատեքստից դուրս եկող ռազմավարական համագործակցության հաստատման ուղղությամբ»,- տվյալ այցը «Ռեգնում» գործակալությանը մեկնաբանել է ՄՊՀ-ին կից Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրեն Միխայիլ Մեյերը: Ըստ նրա, Ռուսաստանի եւ Թուրքիայի փոխհարաբերությունները արդի փուլում կառուցվում են տարածաշրջանային եւ գլոբալ խնդիրների ըմբռնման հիմքի վրա: «Ռուսաստանը դրականորեն է ընկալում Թուրքիայի դերը Հարավային Կովկասի տարածաշրջանում, որ հանգում է սեփական քաղաքականության կառուցման, այլ ոչ թե բխում է ՆԱՏՕ-ի շահերից»,- հայտնել է ինստիտուտի տնօրենը: Ի պատասխան այն հարցին, թե ինչպես պետք է ընկալվի ռուս-թուրքական մերձեցումը Հայաստանի կողմից, որը նույնպես Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, սակայն հակասություններ ունի թուրքական կողմի հետ, Միխայիլ Մեյերը նշել է. «Ռուս-թուրքական ռազմավարական համագործակցության բաղկացուցիչ մասն է կազմում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրների արդարացի եւ խաղաղ լուծում որոնել-գտնելը: Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացումը ուղղված կլինի ոչ թե այդ խնդիրների խորացմանը, այլ դրանց պրագմատիկ լուծման որոնմանը ոչ թե ի վնաս, այլ ի բարօրություն Հայաստանի շահերի»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play