ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՊԱՏԺԵԼ<br /> ԵԽԽՎ-Ի ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂ ԱՆԴՐԵԱՍ ԳՐՈՍԻՆ<br />


ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՊԱՏԺԵԼ
ԵԽԽՎ-Ի ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂ ԱՆԴՐԵԱՍ ԳՐՈՍԻՆ

  • 01-06-2006 19:31:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ադրբեջանի կառավարող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը մայիսի 31-ին հայտարարություն է տարածել ի նշան բողոքի Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի կոմիտեի համազեկուցող Անդրեաս Գրոսի կողմից Ադրբեջանին հասցված «կոպիտ վիրավորանքի դեմ»: Կուսակցության հայտարարության մեջ ասվում է, որ որոշ ադրբեջանական թերթերի տպագրած հարցազրույցներում Գրոսն ասել է, որ «կառավարությունն իրեն պահում է շատ ինքնագոհ եւ ես կասեի նույնիսկ` լկտիաբար»: Կուսակցության կարծիքով, այդ բառերը անհամատեղելի են բարոյականության եւ քաղաքական կուլտուրայի նորմերին եւ Ադրբեջանի պետականության նկատմամբ կանխակալ եւ անհարգալից վերաբերմունքի արտահայտություն են: Կուսակցությունը դատապարտում է Գրոսի անպատասխանատու ելույթը եւ ի նշան բողոքի ընդդեմ Ադրբեջանի կառավարությանն հասցված կոպիտ վիրավորանքի, ուղերձ է խղել ԵԽԽՎ-ի ղեկավարությանը: «Մենք հույս ունենք, որ ԵԽԽՎ-ն համարժեք վերաբերմունք կցուցաբերի Գրոսի գործողություններին»,- ասվում է հայտարարության մեջ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play