ՉԻՆԱԿԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՀԱԳՈՒՍՏԸ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՔԱՂՑԿԵՂԱԾԻՆ ՆՅՈՒԹԵՐ
01-06-2006 13:40:00 | Չինաստան | Միջազգային
ՊԵԿԻՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Չինական մանկական հագուստը
հարուցում է ուռուցքաբանական հիվանդություններ: Չինաստանում
պատրաստված մանկական հագուստի մանրազնին ստուգման արդյունքում
բացահայտվել է, որ այն նյութը, որից պատրաստված են մանկական
ապրանքները, պարունակում են ամին քիմիական նյութ, որը մաշկին երկար
շփվելու դեպքում կարող է քաղցկեղ առաջացնել,- հաղորդում է «Նովիե
իզվեստիան»:
Հագուստի ներկման համար չին արտադրողները հաճախ օգտագործում
են վնասակար գունանյութեր, որոնք աշխարհի երկրների մեծ մասում
վաղուց արգելված են: Բուրավետ ամինը դրանցից ամենավտանգավորն է:
Այդ մահաբեր քիմիկատը չինական իշխանությունները հայտնաբերել են
հետազոտված մանկական հագուստի 10%-ում, ըստ որում առանձնապես խոշոր
չափաքանակներով: