ՉԻՆԱԿԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՀԱԳՈՒՍՏԸ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՔԱՂՑԿԵՂԱԾԻՆ ՆՅՈՒԹԵՐ<br />


ՉԻՆԱԿԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՀԱԳՈՒՍՏԸ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՔԱՂՑԿԵՂԱԾԻՆ ՆՅՈՒԹԵՐ

  • 01-06-2006 13:40:00   | Չինաստան  |  Միջազգային
ՊԵԿԻՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Չինական մանկական հագուստը հարուցում է ուռուցքաբանական հիվանդություններ: Չինաստանում պատրաստված մանկական հագուստի մանրազնին ստուգման արդյունքում բացահայտվել է, որ այն նյութը, որից պատրաստված են մանկական ապրանքները, պարունակում են ամին քիմիական նյութ, որը մաշկին երկար շփվելու դեպքում կարող է քաղցկեղ առաջացնել,- հաղորդում է «Նովիե իզվեստիան»: Հագուստի ներկման համար չին արտադրողները հաճախ օգտագործում են վնասակար գունանյութեր, որոնք աշխարհի երկրների մեծ մասում վաղուց արգելված են: Բուրավետ ամինը դրանցից ամենավտանգավորն է: Այդ մահաբեր քիմիկատը չինական իշխանությունները հայտնաբերել են հետազոտված մանկական հագուստի 10%-ում, ըստ որում առանձնապես խոշոր չափաքանակներով:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play