ԱՂԹԱՄԱՐ ԿՂԶՈՒՄ ՊԵՂՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ<br /> ԿՈԹՈՂ. ԹՈՒՐՔԵՐԸ ԼՌՈՒՄ ԵՆ ԴՐԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ<br />


ԱՂԹԱՄԱՐ ԿՂԶՈՒՄ ՊԵՂՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ
ԿՈԹՈՂ. ԹՈՒՐՔԵՐԸ ԼՌՈՒՄ ԵՆ ԴՐԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  • 31-05-2006 20:00:00   | Թուրքիա  |  Միջազգային
ՍՏԱՄԲՈՒԼ, 31 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Վանա լճի Աղթամար կղզու եկեղեցու շրջակայքում կատարված պեղումների ընթացքում հայտնաբերվել է 1884 թ. հունիսի 1-ի թվակիր մի կոթող: Վանի թանգարանի տնօրեն Մեթե Թոզքոփարանը հայտնել է, պեղումներն սկսվել են եկեղեցու պարտեզից` վանատան մասից, եւ վանատան տարածքում հայտնաբերվել են իրար հաջորդող բազմաթիվ սենյակներ: «Վերջին պեղումների ընթացքում վեց սենյակներից բաղկացած մի տարածքից հայտնաբերվել է մարմարե մի քար-կոթող, որ ցույց է տալիս, որ այդ տարածքում գոյություն է ունեցել կրոնավորներ պատրաստելու նպատակով հաստատված վարժարան: Քարի վրա գրված է, որ վարժարանը բացվել է 1884 թ. հունիսի 1-ին այդ շրջանի կաթողիկոսներից Խաչատուր Ռշտունցի կողմից»,- հայտարարել է Թոզքոփարանը: Վանի թանգարանի տնօրենն ուշագրավ է համարում այն, որ կոթողը վարժարանի կառուցման մանրամասնությունների մասին տեղեկություններ պարունակելուց զատ բովանդակում է այդ շրջանի սուլթան Աբդուլ Համիդ Բ-ին ուղղված «երախտագիտական արտահայտություններ»` վարժարանի կառուցման հարցում նրա թույլտվության, աջակցության եւ օժանդակության համար: «Այս կոթողից պարզվում է, որ դպրանոցը կառուցվել է Աբդուլ Համիդ Բ-ի օրոք»,- նշել է Թոզքոփարանը եւ հայտնել, որ իրենք ճշտել են, որ այդ տարածքում իրոք դպրանոց է կառուցվել նույն տարում: Ստամբուլի «Մարմարա» օրաթերթն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ հակառակ հայատառ գրությամբ կոթողի եւ հայ կաթողիկոսի մասին տեղեկությունների` ոչ մի անդրադարձ չի եղել այն մասին, որ Աղթամարի այս եկեղեցին հայկական է, եւ որ քարի վրայի գրությունը հայերեն է:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play