ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԴԵՍՊԱՆ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ՎԱՍԻԼԻ<br /> ԻՍՏՐԱՏՈՎԸ<br />


ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԴԵՍՊԱՆ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ՎԱՍԻԼԻ
ԻՍՏՐԱՏՈՎԸ

  • 31-05-2006 18:42:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 31 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մայիսի 29-ի հրամանագրով Ադրբեջանում ՌԴ արտակարգ եւ լիազոր նոր դեսպան է նշանակվել Վասիլի Իստրատովը: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Հիշեցնենք, որ Ադրբեջանում Ռուսաստանի նախորդ դեսպան Նիկոլայ Ռյաբովը պաշտոնը թողել էր 2004 թվականի սեպտեմբերին: Վասիլի Իստրատովը ծնվել է 1954 թվականին, կրթությամբ պատմաբան է, 1966 թվականից զբաղեցրել է Ռուսաստանի ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրենի տեղակալի պաշտոնը: Ինչպես արդեն հաղորդվել է, նոր դեսպանը կժամանի հուլիսի սկզբին, այն բանից հետո, երբ հունիսի վերջին կմասնակցի Ռուսաստանի դեսպանների խորհրդակցությանը, որ կանցկացվի Մոսկվայում նախագահ Պուտինի մասնակցությամբ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play