ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ<br /> ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆԱԼ»<br />


ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ
ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆԱԼ»

  • 31-05-2006 18:08:00   | Ֆրանսիա  |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 31 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հայ-ադրբեջանական հակամարտության ցանկացած խաղաղ կարգավորում հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»,- մայիսի 30-ին Փարիզում ՆԱՏՕ-ի ԽՎ-ի գարնանային նստաշրջանի եզրափակիչ նիստում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նա նշել է, որ Ադրբեջանը երբեք չի համաձայնի իր տարածքների օկուպացմանը: «Ազգային փոքրամասնություն լինել ամենեւին չի նշանակում անկախ պետության ստեղծման իրավունք ունենալ»,- ընդգծել է Ալիեւը: Նա լսարանի ուշադրությունը հրավիրել է Հայաստանի ագրեսիայի արդյունքում Ադրբեջանի տարածքի 20%-ի «օկուպացիայի» եւ հայրենի վայրերից մոտ 1 մլն. մարդու արտաքսման վրա: Բաքվի «Էխո» թերթը նշում է, որ իր ելույթում ՆԱՏՕ-ի ԽՎ-ի ղեկավար Պիեր Լելյուշն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը մերժել է Փարիզում ՆԱՏՕ-ի ԽՎ նստաշրջանին մասնակցելու հրավերը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play