«ԱԶԵՐՌՈՒՍԸ» ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՆԻ ՀԱՄԱՌՈՒՍԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ<br />


«ԱԶԵՐՌՈՒՍԸ» ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՆԻ ՀԱՄԱՌՈՒՍԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ

  • 31-05-2006 12:05:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 31 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 9-ին Մոսկվայում առաջին անգամ կանցկացվի «Մենք ռուսաստանցիներ ենք» ազգա-մշակութային հայրենասիրական միավորումների համառուսաստանյան համաժողով, որի կազմակերպիչը Ռուսաստանի ադրբեջանցիների ազգա-մշակութային դաշնապետական ինքնավարությունն է («ԱզերՌուս» ՌԱԱԴԻ): Համաժողովի անցկացման առիթը ազգային անհանդուրժողականության հողի վրա բռնության ալիքն է Ռուսաստանում, որը պետք է կանգնեցվի հասարակության եւ իշխանությունների համատեղ գործողություններով,- ինչպես հաղորդում է «525-րդ» թերթը, նշել են «ԱզերՌուս» ՌԱԱԴԻ-ում: Ֆորումի հիմնական նպատակն է Ռուսաստանի պետական իշխանության մարմինների, հիմնական կրոնական եւ գործարար հանրության հետ մշակել էթնոքաղաքական խնդիրների լուծման գործում հասարակական միավորումների փոխգործակցության համատեղ ծրագիր: «ԱզերՌուսից» բացի, համաժողովի հիմնական նախաձեռնողներն են եւս երկու համառուսաստանյան հասարակական շարժումներ` «Ռուսական վերածնունդ» եւ «Փոխգործակցություն»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play