ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՎԱՎԵՐԱՑՐԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՌԴ ԲԱԶԱՆԵՐԻՑ<br /> ԲԵՌՆԵՐԻ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ<br />


ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՎԱՎԵՐԱՑՐԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՌԴ ԲԱԶԱՆԵՐԻՑ
ԲԵՌՆԵՐԻ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

  • 30-05-2006 19:51:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 30 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ադրբեջանի խորհրդարանը մայիսի 30-ի նիստում վավերացրել է Վրաստանի ռուսական ռազմական բազաներից բեռների տարանցման մասին Ռուսաստանի հետ ձեռք բերված երկկողմ պայմանավորվածությունը, որին նախորդել էր երկու երկրների միջեւ ապրիլի 21-ին Մոսկվայում կայացած պաշտոնական նոտաների փոխանակումը: Պայմանավորվածությունների համաձայն, որոշարկված են, մասնավորապես, ռուսական ռազմական բեռների փոխադրումների ծավալները եւ Ադրբեջանի երկաթուղով դրանց անցնելու հաճախականությունը 2006 թվականին: Կողմերի պայմանավորվածությամբ, ռուսական ռազմական բեռների տարանցման ծավալները առաջիկա երկու տարիների համար համաձայնեցնելու են Ադրբեջանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play