ԻՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՎԵՐՍԿՍԵԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՄ «ԵՌՅԱԿԻ» ՀԵՏ<br />


ԻՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՎԵՐՍԿՍԵԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՄ «ԵՌՅԱԿԻ» ՀԵՏ

  • 30-05-2006 18:52:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 30 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իրանը պատրաստ է անհապաղ վերսկսել իր ատոմային ծրագրի շուրջ բանակցությունները եվրոպական «եռյակի» հետ (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա), երեքշաբթի հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթաքին: «Ես հայտարարում եմ, որ Իրանը պատրաստ է դրական պատասխան տալ առանց որեւէ նախապայմանի իր ատոմային ծրագրի վերաբերյալ բանակցությունների վերսկսմանը»,- ասել է նա Կուալա-Լումպուրում մամլո ասուլիսի ժամանակ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play