ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԻՐ ԳԱԶՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՑԻ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ<br />


ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԻՐ ԳԱԶՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՑԻ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ

  • 30-05-2006 16:51:00   | Ֆրանսիա  |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 30 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ադրբեջանից գազը կարող է հասնել եվրոպացի սպառողներին արդեն իսկ այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին: Այս մասին, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հայտնել է աշխատանքային այցով Փարիզում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նա ելույթ է ունեցել «ՄԵԴԵՖ» ֆրանսիացի ձեռներեցների միավորումում հայտնի բիզնեսմենների հետ հանդիպմանը: Ներկայումս Եվրոպան, որ գազի 20%-ը ստանում է Ռուսաստանից, «ըստ ամենայնի մատակարարման այլընտրանքային աղբյուրներ է փնտրում. դրանք գտնվում են, մասնավորապես, Կասպից ծովի տարածաշրջանում»,- հայտարարել է Ալիեւը: Նա նշել է, որ իր երկիրը դեռեւս Արեւմտյան Եվրոպայի պետություններից գազի մատակարարման պաշտոնական դիմում չի ստացել եւ իրականացնում է դրա արտահանում սոսկ Վրաստան եւ Թուրքիա: «Սակայն տեխնիկապես հնարավոր է սեպտեմբեր-հոկտեմբերից իրականացնել ադրբեջանական գազի մատակարարումներ», քանի որ մինչ այդ շարք կմտնի Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը, համարում է Ադրբեջանի նախագահը: Ինչպես հայտնել է Իլհամ Ալիեւը, Ադրբեջանից Եվրոպա գազամատակարարման թեման մանրամասն քննարկվելու է երեքշաբթի Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ իր հանդիպման ընթացքում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play