ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԵՆ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ<br /> ՀԱՐՑԵՐ<br />


ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԵՆ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ
ՀԱՐՑԵՐ

  • 30-05-2006 12:10:00   | Թուրքիա  |  Միջազգային
ՍՏԱՄԲՈՒԼ, 30 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 30-ին Ստամբուլում կկայանա առեւտրատնտեսական համագործակցության ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի VII նիստը, որը ռուսական կողմից կգլխավորի ՌԴ արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Վիկտոր Խրիստենկոն, թուրքական կողմից` պետական նախարար Քյուրշադ Տյուզմենը: Նիստում ծրագրվում է քննարկել տարբեր բնագավառներում առեւտրատնտեսական կապերի հետագա ընդլայնման, Առեւտրի համաշխարհային կազմակերպության սկզբունքների հիման վրա երկկողմ հարաբերությունների իրավապայմանագրային հիմքի կատարելագործման, միջտարածաշրջանային առեւտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերը: Նիստի մասնակիցները կքննարկեն վառելիքա-էներգետիկական համալիրում, նավթագազային ճյուղում եւ էլեկտրաէներգետիկական համալիրում տնտեսական համագործակցության հարցերը, ինչպես նաեւ փոխգործունեության հեռանկարները արդյունաբերության եւ առաջավոր տեխնոլոգիաների, փոքր եւ միջին ձեռնարկատիրության, ստանդարտացման եւ պատենտավորման բնագավառում: Քննարկման մյուս թեմաների թվում են` տրանսպորտ եւ տրանսպորտային շինարարություն, տուրիզմի հարցեր, փոխգործակցություն արտակարգ իրավիճակներում եւ համագործակցություն երրորդ երկրների հետ,- հաղորդում է «Նովոստի» գործակալությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play