ԻՐԱՆԻ ՀԱԿԱՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԻ ՀԱՄԱՐ<br /> ԿԱՍԿԱԾՈՒՄ Է ՎԱՇԻՆԳՏՈՆԻՆ ԵՎ ԹԵԼ-ԱՎԻՎԻՆ<br />


ԻՐԱՆԻ ՀԱԿԱՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԿԱՍԿԱԾՈՒՄ Է ՎԱՇԻՆԳՏՈՆԻՆ ԵՎ ԹԵԼ-ԱՎԻՎԻՆ

  • 29-05-2006 17:27:00   | Իրան  |  Միջազգային
ԹԵՀՐԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իրանական հակահետախուզությունը ԱՄՆ-ի եւ Իսրայելի հատուկ ծառայություններին կասկածում է Իրանի էթնիկ ադրբեջանցիների անկարգություններին մեղսակցության մեջ: Այս մասին հաղորդում է «Եվրասիայի հատուկ ծառայությունների նորությունները»` վկայակոչելով AIA-ի թուրքական սեկցիայի աղբյուրները` նշելով, որ Իրանի իշխանությունների եւ տեղի ադրբեջանցիների միջեւ դիմակայությունը սկսվել է մայիսի 12-ին երկրի գլխավոր «Իրան» կառավարական թերթում ադրբեջանական թյուրքերի համար վիրավորական ծաղրանկարի եւ տեքստի հրապարակմամբ: Ծաղրանկարում պատկերված է մի տղա, որը մի քանի անգամ պարսկերեն կրկնում է «խավարասեր» բառը, մինչեւ նրա դիմաց գտնվող խավարասերը չի հարցնում նրան ադրբեջաներեն` «ի՞նչ»: Ըստ իրանական հետախուզության բարձրաստիճան սպաների, խժդժությունների ետեւում կանգնած են արտասահմանյան հատուկ ծառայություններ` առաջին հերթին ամերիկյան եւ իսրայելական: Նրանց կարծիքով, ամերիկացիները պառակտիչ գործողությունների իրականացման համար օգտվում են հարեւան Ադրբեջանի հանրապետության տարածքից: Իրանցիների մտավախությունն է հարուցում այն, որ թշնամական հետախուզությունների գործողություններին կարող են միանալ եւ թուրքական հատուկ ծառայությունները: Ինչպես նշվում է, իրանցիները կասկածում են, որ ցույցերի նախաձեռնողներից մեկը Հարավային Ադրբեջանի ազգային վերազարթոնքի շարժման ղեկավար Մահմուդալի Չեհրագանլին է, որն ապրում է Վաշինգտոնում: Նա վերջերս հայտարարել է, որ պատրաստվում է այցելել Բաքու եւ Անկարա: Թավրիզում անկարգությունների ընթացքում ցուցարարները վանկարկել են նրա անունը: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը նույնպես հայտարարել է, որ ցույցերի ետեւում կանգնած են արտասահմանյան պետություններ: «Այսօր Իրանը, շնորհիվ իր երիտասարդ գիտնականների, լրիվ տիրապետում է միջուկային վառելիքային ցիկլին: Եվ Իսլամական Հանրապետության թշնամիները դավադրություններ են ծրագրում ու ձգտում են պառակտում մտցնել իրանցիների միջեւ, որպեսզի խանգարեն մեր ժողովրդին իրացնելու իրենց իրավունքը (միջուկային ոլորտում)»,- իրանական հեռուստատեսության ուղիղ եթերում ասել է Ահմադինեջադը: «Եթե նրանք (թշնամիները) թեկուզ փոքրագույն վնաս հասցնեն իրանական ժողովրդին կամ նվազագույն ագրեսիայի դիմեն, ապա «պատմական ապտակ» կստանան»,- նախազգուշացրել է Իրանի նախագահը: «Նրանք (ԱՄՆ-ը եւ դաշնակիցները) պետք է իմանան, որ ոչ ոք չի կարող հակամարտություն հրահրել համախմբված իրանական ժողովրդի ներսում»,- հայտարարել է Ահմադինեջադը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play