ԷԼՄԱՐ ՄԱՄԵԴՅԱՐՈՎ. ԵԱՀԿ ՄԽ-Ն ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է<br /> ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ<br />


ԷԼՄԱՐ ՄԱՄԵԴՅԱՐՈՎ. ԵԱՀԿ ՄԽ-Ն ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ

  • 26-05-2006 18:48:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 26 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաքելությունն այս շաբաթ Բաքու կատարած այցի ընթացքում ադրբեջանական ղեկավարության քննարկմանն է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված նոր գաղափարներ,- լրագրողներին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը: Ըստ նախարարի, այդ գաղափարներից մի քանիսը ձեռք են տալիս ադրբեջանական կողմին, իսկ մի քանիսը` ոչ: «Սակայն որեւէ արդյունքի հասնելու համար պետք է երկու կողմի հավանությունը, այդ պատճառով կհաջողվի արդյոք մեզ փոխզիջման հասնել, պարզ կդառնա այդ առաքելության երեւանյան այցի ավարտից հետո»,- նշել է Է.Մամեդյարովը: Ինչպես հաղորդում է «Դեյ.ազը», Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը նաեւ հայտարարել է Բաքվի համար ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Սերբիայից Չեռնոգորիայի անջատման մոդելի անընդունելիության մասին, ինչը պահանջում է հայկական կողմը: Է.Մամեդյարովն ընդգծել է, որ Չեռնոգորիայի հետ կապված իրադրությունը բոլորովին այլ է, քանի որ չեռնոգորցիները եւ սերբերն ապրում էին միասին: «Այդ պատճառով մենք եւս հանդես ենք գալիս այն դիրքորոշմամբ, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է վաղ թե ուշ որոշվի, բայց ոչ միայն Ղարաբաղի հայկական համայնքի ջանքերով, այլեւ գործընթացին ադրբեջանական համայնքի մասնակցությամբ, այնտեղ ապրած ադրբեջանցիների վերադարձից հետո»,- ասել է նախարարը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play