ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ<br /> ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԱՎՋՈՒԱԿԱՀԱՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ
ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԱՎՋՈՒԱԿԱՀԱՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ

  • 25-05-2006 18:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 30-ից հունիսի 6-ը Երեւանում առաջին անգամ կանցկացվի Արամ Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթը, որին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Մեքսիկայի ԱՄՆ-ի եւ Թուրքիայի 16-32 տարեկան երկու տասնյակից ավելի երաժիշտներ: Մրցույթը կազմակերպվում է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի աջակցությամբ: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց մրցույթի պատասխանատու քարտուղար Աննա Տեր-Հովակիմյանը, մրցույթը կանցկացվի երեք փուլով: Առաջին տեղի համար նախատեսված է 15 հազար, երկրորդի` 10 հազար, երրորդի` 5 հազար ԱՄՆ դոլար պարգեւ: Սահմանված են նաեւ երեք խրախուսական մրցանակներ` 2000-ական դոլարի չափով: Մրցույթի կազմակերպիչներն են ՀՀ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը եւ Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան: Ա.Տեր Հովակիմյանը տեղեկացրեց, որ 2007թ.-ին կկազմակերպվի նաեւ Արամ Խաչատրյանի անվան դաշնակահարների միջազգային մրցույթը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play