ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԵՐԵՔ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՑԻՆ ՔԻՔ-ԲՈՔՍԻՆԳԻ<br /> ԿԻԵՎՅԱՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԵՐԵՔ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՑԻՆ ՔԻՔ-ԲՈՔՍԻՆԳԻ
ԿԻԵՎՅԱՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

  • 14-04-2006 20:50:00   | Հայաստան  |  Սպորտ
ԿԻԵՎ, 14 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում անցկացված քիք-բոքսինգի միջազգային խոշոր մրցաշարում հաջող հանդես եկան Հայաստանի ներկայացուցիչները: Նրանցից 3-ը իրենց քաշային կարգերում, հաղթելով բոլոր մրցակիցներին, առաջին մրցանակ նվաճեցին: Միջազգային մրցաշարի հաղթողներ դարձան Վարուժ Մանուկյանը (53 կգ քաշային կարգ), Արթուր Արշակյանը (64 կգ) եւ Գագիկ Բադալյանը (87կգ): Այժմ Հայաստանի մարզիկները նախապատրաստվում են մայիսին Հունաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Նոյյան տապան  -   Սպորտ