ԹԵՀՐԱՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՆԱԽԱՆՇՎԵԼ ԵՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏՈՒՄ<br /> 2006-2009 ԹԹ. ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ<br />


ԹԵՀՐԱՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՆԱԽԱՆՇՎԵԼ ԵՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏՈՒՄ
2006-2009 ԹԹ. ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • 20-02-2006 18:05:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հայաստանի եւ Իրանի մշակութային ժառանգության պահպանմանը եւ այդ բնագավառում հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկվել ՀՀ եւ ԻԻՀ մշակույթի նախարարությունների միջեւ 2002-2004 թթ. ստորագրված մշակութային համագործակցության համաձայնագրի շրջանակում օրերս Թեհրանում անցկացված քառօրյա աշխատանքային հանդիպմանը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնում են նախարարության մամլո ծառայությունից, հանդիպմանը մասնակցել են ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության Հուշարձանների պահպանության գործակալության պետ Արտյոմ Գրիգորյանը եւ ԻԻՀ մշակութային ժառանգության եւ զբոսաշրջության կազմակերպության ներկայացուցիչներ Մաջիթ Գազիանն ու Մոհամմադ Խոլդիասաբը: Ըստ նույն աղբյուրի, հանդիպմանը նախանշվել են 2006-2009 թթ. մշակութային համագործակցության ուղղությունները: Նոր աշխատանքային ծրագրում ներառված են երկու երկրների հնագիտական, ճարտարապետական, պատմամշակութային հուշարձանների պահպանության, դրանց վերականգնման եւ լաբորատոր ուսումնասիրությունների հարցերը: Բացի այդ, կկազմակերպվեն ոլորտի մասնագետների փոխայցելություններ, ցուցահանդեսներ, համագործակցություն կիրականացվի երկու երկրների թանգարանների միջեւ: Ըստ նախնական պայմանավորվածության, երկու երկրներում կանցկացվեն փոխադարձ մշակութային օրեր:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play