ՌԵՎԱԶ ԳԱՉԵՉԻԼԱՁԵ. ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՄԵՆ ԻՆՉ<br /> ԱՆԻ, ՈՐՊԵՍԶԻ ՋԱՎԱԽՔՈՒՄ ԱՊՐՈՂ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԵՆ ԼԱՎ ԶԳԱ<br />


ՌԵՎԱԶ ԳԱՉԵՉԻԼԱՁԵ. ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՄԵՆ ԻՆՉ
ԱՆԻ, ՈՐՊԵՍԶԻ ՋԱՎԱԽՔՈՒՄ ԱՊՐՈՂ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԵՆ ԼԱՎ ԶԳԱ

  • 31-01-2006 18:10:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: «Ջավախք-Ախալցխա» խորագիրն է կրում հունվարի 31-ին Հայաստանի Ազգային գրադարանում բացված ցուցահանդեսը, որտեղ առանձին ցուցափեղկերով ներկայացված են ջավախահայ գրողների գրքեր, ինչպես նաեւ Հայաստանում լույս տեսնող պարբերականներ, որոնց էջերում ներկայացվում են Ջավախքին եւ ջավախահայությանը վերաբերող խնդիրներ: «Վահան Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն Առուշան Հակոբյանի խոսքերով, ցուցահանդեսի միջոցով մեկ անգամ եւս փորձ է արվել ներկայացնել այն հսկայական մշակույթը, որ ստեղծել են ջավախքցիները: «Դարեր շարունակ ահավոր ծանր պայմաններում ապրած Ջավախք-Ախալցխա, Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանի ժողովուրդն անմասն չի մնացել այն մեծ մշակույթից, որ հայ ժողովուրդը ստեղծել եւ ստեղծում է այսօր»,- նշեց նա: Հայաստանի Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը նշեց, որ արդեն երկար տարիներ հայ եւ վրաց գրողները չեն համագործակցում, եւ այդ բացը լրացնելու նպատակով մայիսին կանցկացվեն վրացական պոեզիայի օրեր Երեւանում, իսկ հոկտեմբերին` հայ պոեզիայի օրեր Թբիլիսիում: Նա գտնում է, որ մշակութային միջոցառումների միջոցով կվերականգնվի հայ եւ վրաց ժողովուրդների դարավոր հարեւանությունը: Ըստ Հայաստանում Վրաստանի դեսպան Ռեւազ Գաչեչիլաձեի, մշակութային միջոցառումները հայ եւ վրաց ժողովուրդներին հարկավոր են, քանի որ դրանց միջոցով են երկու երկրները բարեկամանում եւ միանում: Դեսպանի խոսքերով, Վրաստանի կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի Ջավախքում ապրող հայությունն իրեն լավ զգա, քանի որ նաեւ դրանով են պայմանավորված երկու ժողովուրդների հետագա հարաբերությունները:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play