«ԵՎՐԱՏԵՍԻԼ-2006» ՄԻԱՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ<br /> ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԱՆԴՐԵՆ<br />


«ԵՎՐԱՏԵՍԻԼ-2006» ՄԻԱՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԱՆԴՐԵՆ

  • 23-01-2006 17:20:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Աթենքում կայանալիք «Եվրատեսիլ-2006» միջազգային երաժշտական փառատոնում առաջին անգամ Հայաստանը կներկայացնի 2004-2005 թթ. լավագույն երգիչ ճանաչված Անդրեն: «Եվրատեսիլում» Անդրեն անգլերեն լեզվով ներկայացնելու է Արմեն Մարտիրոսյանի «Մնա ինձ հետ» երգը: Նշենք, որ Հայաստանի Հանրային հեռուստատեսությունն անցած տարի դարձել է Եվրոպական հեռարձակողների միության անդամ, ինչից հետո էլ ստացել է փառատոնին մասնակցելու հրավեր: Հայաստանը դարձել է 38-րդ երկիրը, որը մասնակցում է «Եվրատեսիլին»:
Նոյյան տապան  -   Մշակույթ