2005-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ 16 ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՆԵՐՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է 1415<br /> ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ<br />


2005-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ 16 ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՆԵՐՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է 1415
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

  • 23-01-2006 17:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի 16 պետական թատրոններում 2005 թ. ընթացքում ցուցադրվել է 1415 ներկայացում: Տարվա ընթացքում պետական աջակցությամբ անցկացվել են «Արմմոնո-3» միջազգային, «Տավուշ-2005», մանկապատանեկան տիկնիկային առաջին եւ ասմունքի փառատոնները: ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության տվյալներով, անցյալ տարի երկրի թատերական կոլեկտիվները մասնակցել են մի շարք փառատոնների, այդ թվում Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնը մասնակցել է Մոսկվայի Չեխովյան 6-րդ միջազգային թատերական փառատոնին: 2005 թ. Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան Պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Թբիլիսիում, իսկ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան Պետական դրամատիկական թատրոնը` Սիրիայում: Ժողարվեստի ոլորտում պետական աջակցությամբ իրականացվել են «Գիտելիք եւ խորհրդանիշ, հավատալիք եւ սովորույթ» միջազգային գիտաժողովը, «Պահպանենք մեր մշակույթը» արվեստի եւ «Եղեգան փող» աշուղական-գուսանական երգի փառատոնները:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play