ՀՀ ՊԵՏԲՅՈՒՋԵՈՎ 1 ՄԼՆ ԴՈԼԱՐ Է ՀԱՏԿԱՑՎԵԼ 5 ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ<br /> ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԵՎ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ<br />


ՀՀ ՊԵՏԲՅՈՒՋԵՈՎ 1 ՄԼՆ ԴՈԼԱՐ Է ՀԱՏԿԱՑՎԵԼ 5 ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ
ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԵՎ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ

  • 04-10-2005 19:05:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ 2005 թ. պետական բյուջեով 1 մլն դոլար է հատկացվել 5 պատմամշակութային հուշարձանների եւ եկեղեցիների վերականգնման եւ բարեկարգման համար: Ներկայումս սկսվել է Ամբերդի վանական համալիրի վերականգնումը, որից հետո մինչեւ 2008 թ. կկատարվի նաեւ դղյակի եւ բաղնիքի մասնակի վերականգնումը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը, միայն 2005թ. Ամբերդի վերականգնման աշխատանքների համար հատկացվել է 100 հազար դոլար: Ըստ նրա, յուրաքանչյուր տարի` մինչեւ 2008 թ., պատմամշակութային այս համալիրի վերականգնման համար պետական միջոցներից կհատկացվեն գումարներ: Սկսվել են նաեւ Վայոց ձորի Սպիտակավոր եկեղեցու, Ստեփանավանի Վահանավանքի, Դաշտադեմի ամրոցի եւ Կուրթանի Հնեվանքի վերականգնման աշխատանքները:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play