ԱՌԱՋԻԿԱ ԵՐԵՔ ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԹՎԱՅՆԱՑՎԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ<br /> ԱՐՏԱԴՐՎԱԾ ԲՈԼՈՐ ՖԻԼՄԵՐԸ<br />


ԱՌԱՋԻԿԱ ԵՐԵՔ ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԹՎԱՅՆԱՑՎԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԱՐՏԱԴՐՎԱԾ ԲՈԼՈՐ ՖԻԼՄԵՐԸ

  • 13-09-2005 15:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոտակա երեք տարիների ընթացքում թվայնացվելու են Հայաստանում արտադրված բոլոր ֆիլմերը: Այս մասին սեպտեմբերի 13-ի ասուլիսում հայտնեց Հայաստանի Ազգային ֆիլմադարանի փոխտնօրեն Գարեգին Զաքոյանը: Նա նշեց, որ Ֆիլմերը թվայնացվելու են հիմնականում ոչ թե պահպանման, այլ օգտագործման նպատակով: Գործընթացն ավարտելուց հետո ֆիլմադարանում կպահպանվեն ինչպես ֆիլմերի բնօրինակները, այնպես էլ թվայնացված տարբերակներից 3-ական օրինակներ: Գարեգին Զաքոյանը հայտնեց, որ կթվայնացվեն նաեւ Մոսկվայում պահպանվող` «Հայֆիլմ»-ի կողմից նկարահանված 150 ֆիլմերը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play