Վենեսուէլայում մասնավոր կլինիկաները կսառեցնեն բուժման վճարները


Վենեսուէլայում մասնավոր կլինիկաները կսառեցնեն բուժման վճարները

  • 17-08-2011 08:13:00   | Հայաստան  |  Հասարակություն
Վենեսուէլայում մասնավոր կլինիկաները համաձայնել են բուժօգնության վճարները ժամանակավորապես չբարձրացնելու կառավարության առաջարկին, հաղորդում է BBC-ն: Երկրի առողջապահության նախարար Եվգենիա Սադերը հայտնել է, որ մասնավոր կլինիկաները մի քանի շաբաթների ըnթացքում չեն փոխի բուժօգնության վաճարների չափերը: Վենեսուէլայի շատ բնակիչներ ներկայումս անկարող են վճարել ամենաանհրաժեշտ բուժօգնության դիմաց` գնաճի արագ տեմպերի պատճառով: Երկրի նախագահ Ուգո Չավեսը մասնավոր կլինիկաներին մեղադրել է այն բանում, որ նրանք հրաժարվում են բուժել աղքատ հիվանդներին եւ նրանց, ովքեր չունեն բժշկական ապահովագրություն:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play