ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՆՉԵՎ 17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ<br /> ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԽՄԲԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ ԿԱՆՑԿԱՑՆԻ ՍԵՓԱԿԱՆ ՀԱՐԿԻ<br /> ՏԱԿ<br />


ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՆՉԵՎ 17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ
ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԽՄԲԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ ԿԱՆՑԿԱՑՆԻ ՍԵՓԱԿԱՆ ՀԱՐԿԻ
ՏԱԿ

  • 02-12-2005 18:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 2-ի ուշ երեկոյան Կիպրոսի Լիմասոլ քաղաքում տեղի է ունեցել 2006/2007 թվականների մինչեւ 17 եւ մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունների նախնական փուլերի մրցավայրերի ընտրության քննարկումը: Որոշում է ընդունվել մինչեւ 17 տարեկանների 10-րդ խմբի մրցաշարը անցկացնել Հայաստանում: Այս խմբում ընդգրկված են Հայաստանի, Շոտլանդիայի, Հունգարիայի եւ Բուլղարիայի հավաքականները: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Մամուլի քարտուղարությունից, ՀՖՖ-ի պատվիրակությանը հաջողվել է ՈՒԵՖԱ-ի 8-րդ երիտասարդական պատվիրակության կոնֆերանսի ներկայացուցիչներին համոզիչ փաստարկներով ապացուցել ՀՖՖ-ի եւ Հայաստանի ֆուտբոլային ենթակառուցվածքների պատրաստվածությունը` հանդես գալու որպես մրցաշարի կազմակերպիչ: Մրցաշարը տեղի կունենա սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում: Առաջին հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի սեպտեմբերի 30-ին, երկրորդը` հոկտեմբերի 2-ին, երրորդը` հոկտեմբերի 5-ին: Մինչեւ 19 տարեկանների Հայաստանի հավաքականը, որը 7-րդ խմբում ընդգրկված է Հունգարիայի, Կիպրոսի եւ Ադրբեջանի հավաքականների հետ, խմբային մրցաշարը կանցկացնի Կիպրոսում` հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում: Առաջին հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 27-ին, երկրորդը` հոկտեմբերի 29-ին, երրորդը` նոյեմբերի 1-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ