ՀՀ ՍՊՈՐՏԿՈՄԻՏԵՈՒՄ ՍԿՍՎԵԼ ԵՆ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ<br />


ՀՀ ՍՊՈՐՏԿՈՄԻՏԵՈՒՄ ՍԿՍՎԵԼ ԵՆ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ

  • 01-12-2005 19:16:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Սպորտի պետական կոմիտեում սկսվել են տարեվերջյան ավանդական քննարկումները, որոնց ընթացքում լսվում են հենակետային մարզաձեւերի ղեկավարների հաշվետվությունները եւ տրվում գնահատականներ մրցաշրջանի ընթացքում կատարված աշխատանքներին: 2005թ. մրցաշրջանում կատարված աշխատանքների վերաբերյալ դեկտեմբերի 1-ին հաշվետվությամբ առաջինը հանդես եկան հրաձգության եւ ատլետիկայի հավաքականների ավագ մարզիչները: Մրցաշրջանում առավել հաջող են հանդես եկել հրաձիգները: Նրանցից Նորայր Բախտամյանը Եվրոպայի առաջնությունում 2-րդ տեղն է գրավել եւ արժանացել արծաթե մեդալի: Նշվեց, որ կան մոտ մեկ տասնյակ հեռանկարային մարզիկներ, որոնք նույնպես կարող են բարձր արդյունքների հասնել: Հրաձգության ֆեդերացիայի կատարած աշխատանքը գնահատվեց բավարար: Հայաստանի ատլետները միջազգային պաշտոնական մրցումներում այս տարի թույլ են հանդես եկել, ինչը աշխատանքի սխալ կազմակերպման արդյունք է: Այդ իսկ պատճառով մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի եւ հավաքականի գործունեությունը գնահատվեց անբավարար:
Նոյյան տապան  -   Սպորտ