ՀԻՄՆՎԵԼ Է ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ<br /> ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿ<br />


ՀԻՄՆՎԵԼ Է ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿ

  • 01-12-2005 15:35:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նոյեմբերի 30-ի հրամանագրով հիմնվել է դասական երաժշտության բնագավառում հանրապետության նախագահի երիտասարդական ամենամյա մրցանակ` երգեցողության եւ գործիքային կատարման անվանակարգերում: Յուրաքանչյուր անվանակարգում կշնորհվի մեկական մրցանակ` համանուն վկայագրի, շքանշանի եւ դրամական պարգեւի ձեւով: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, մրցանակը հիմնվել է` հաշվի առնելով «Ռոբերտ Պողոսյան եւ որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան եւ Ալբերտ Պողոսյանների եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջեւ կնքված համաձայնագիրը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play