ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆՆ Է ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ<br /> ՊԱՅՔԱՐԸ ԳԱՎԱԹԻ ՀԱՄԱՐ<br />


ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆՆ Է ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ
ՊԱՅՔԱՐԸ ԳԱՎԱԹԻ ՀԱՄԱՐ

  • 30-11-2005 18:58:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1-ին փուլից հետո Հայաստանի ներկայացուցիչներից միայն Լեւոն Արոնյանն է շարունակում պայքարը: Մյուս 3 շախմատիստները` Կարեն Ասրյանը, Արտաշես Մինասյանը եւ Ռաֆայել Վահանյանը, պարտություններ կրելով, դուրս մնացին հետագա պայքարից: Ռ.Վահանյանը հիմնական մրցախաղը ոչ-ոքի` 1-1 հաշվով, ավարտեց լեհ Ռոբերտ Կեմպինսկու հետ, սակայն արագ խաղի լրացուցիչ 2 պարտիաները տանուլ տվեց: Ի դեպ, Խանտի Մանսիյսկին հրաժեշտ տվեց եւս 1 հայ շախմատիստ` Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը, որը նույնպես 1-ին փուլում պարտություն կրեց: Լեւոն Արոնյանը 2-րդ փուլում մրցելու է ղազախ շախմատիստ Դարմեն Սադվակասովի հետ:
Նոյյան տապան  -   Սպորտ