Ռուսաստանին չեն հրավիրի ՆԱՏՕ-ի ապրիլյան գագաթնաժողովին<br />


Ռուսաստանին չեն հրավիրի ՆԱՏՕ-ի ապրիլյան գագաթնաժողովին

  • 28-01-2009 16:48:00   | Բելգիա  |  Միջազգային
ԲՐՅՈՒՍԵԼ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը հայտնել է, որ առայժմ չի ծրագրվում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի այց Ռուսաստան: Ապատուրայը նաեւ ավելացրել է, որ ՆԱՏՕ-ի ապրիլին նախատեսված գագաթնաժողովին Ռուսաստանը չի հրավիրվի: «Որքան ինձ հայտնի է, ոչ մի հրավեր մենք չենք ստացել: Բոլորովին խոսք չի եղել այդպիսի այցի ժամկետների մասին»,- ասել է Ապատուրայը: Ըստ նրա, ապրիլին նախանշված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Ռուսաստանը հրավիրված չի լինի: «Անկեղծ ասած, մենք ծրագրում ենք բացառապես «ընտանեկան» գագաթնաժողով: Գագաթնաժողովի ձեւաչափը չի նախատեսում որեւէ այլ պետության մասնակցություն»,- ավելացրել է նա:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play