Ռուսաստանին չեն հրավիրի ՆԱՏՕ-ի ապրիլեան գագաթնաժողովին
28-01-2009 16:48:00 | | Միջազգային
ԲՐԻՒՍԷԼ, 28 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՆԱՏՕ-ի պաշտօնական
ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը յայտնել է, որ առայժմ չի ծրագրւում
ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի այց Ռուսաստան:
Ապատուրայը նաեւ աւելացրել է, որ ՆԱՏՕ-ի ապրիլին նախատեսուած
գագաթնաժողովին Ռուսաստանը չի հրաւիրուի:
«Որքան ինձ յայտնի է, ոչ մի հրավէր մենք չենք ստացել:
Բոլորովին խօսք չի եղել այդպիսի այցի ժամկէտների մասին»,- ասել է
Ապատուրայը:
Ըստ նրա, ապրիլին նախանշված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Ռուսաստանը
հրաւիրուած չի լինի: «Անկեղծ ասած, մենք ծրագրում ենք բացառապէս
«ընտանեկան» գագաթնաժողով: Գագաթնաժողովի ձեւաչափը չի նախատեսում
որեւէ այլ պետութեան մասնակցութիւն»,- աւելացրել է նա: