Ռուսաստանին չեն հրավիրի ՆԱՏՕ-ի ապրիլեան գագաթնաժողովին<br />


Ռուսաստանին չեն հրավիրի ՆԱՏՕ-ի ապրիլեան գագաթնաժողովին

  • 28-01-2009 16:48:00   |   |  Միջազգային
ԲՐԻՒՍԷԼ, 28 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՆԱՏՕ-ի պաշտօնական ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը յայտնել է, որ առայժմ չի ծրագրւում ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի այց Ռուսաստան: Ապատուրայը նաեւ աւելացրել է, որ ՆԱՏՕ-ի ապրիլին նախատեսուած գագաթնաժողովին Ռուսաստանը չի հրաւիրուի: «Որքան ինձ յայտնի է, ոչ մի հրավէր մենք չենք ստացել: Բոլորովին խօսք չի եղել այդպիսի այցի ժամկէտների մասին»,- ասել է Ապատուրայը: Ըստ նրա, ապրիլին նախանշված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Ռուսաստանը հրաւիրուած չի լինի: «Անկեղծ ասած, մենք ծրագրում ենք բացառապէս «ընտանեկան» գագաթնաժողով: Գագաթնաժողովի ձեւաչափը չի նախատեսում որեւէ այլ պետութեան մասնակցութիւն»,- աւելացրել է նա:
  -   Միջազգային