Սերժ Սարգսյանը վերընտրվել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի<br /> նախագահի պաշտոնում<br />


Սերժ Սարգսյանը վերընտրվել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի
նախագահի պաշտոնում

  • 26-01-2009 20:20:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հունվարի 26-ին տեղի ունեցած տարեկան ընտրական համաժողովում ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվել է ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ նախագահի Մամլո գրասենյակից, Ս.Սարգսյանը պարգեւներ է հանձնել մի խումբ վետերանների` շախմատի զարգացման գործում ներդրած ավանդի համար, ինչպես նաեւ շախմատի Հայաստանի առաջնության հաղթողներին:
Նոյյան տապան  -   Սպորտ