ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԸ
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
15-01-2008 19:25:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 15-ից փետրվարի
2-ը Ծաղկաձորի օլիմպիական մարզավանում ուսումնամարզական հավաք է
անցկացնում Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականը: Թիմի 12
անդամները այնուհետեւ կմեկնեն Աբովյան, ուր հավաքը կշարունակեն
մինչեւ փետրվարի 21-ը: Հայաստանի կանանց հավաքականի վերջնական
կազմը հայտնի կդառնա փետրվարի 25-28-ին Երեւանի պետական օլիմպիական
մարզական քոլեջում անցկացվելիք Հայաստանի առաջնությունից հետո:
Նույն օրերին տեղի կունենա նաեւ տղամարդկանց առաջնությունը:
Հավաքականը ուսումնամարզական հավաքը անցկացնելու է հունվարի 20-ից
փետրվարի 5-ը Աբովյանում: Հայաստանի առաջնությունից հետո
տղամարդկանց թիմը հավաքի կմեկնի արտերկիր:
Ապրիլի 11-20-ին Իտալիայում կանցկացվի Եվրոպայի
առաջնությունը, որին կմասնակցեն նաեւ Հայաստանի կանանց եւ
տղամարդկանց ծանրամարտի հավաքականները: