ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԸ<br /> ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԸ
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

  • 15-01-2008 19:25:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 15-ից փետրվարի 2-ը Ծաղկաձորի օլիմպիական մարզավանում ուսումնամարզական հավաք է անցկացնում Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականը: Թիմի 12 անդամները այնուհետեւ կմեկնեն Աբովյան, ուր հավաքը կշարունակեն մինչեւ փետրվարի 21-ը: Հայաստանի կանանց հավաքականի վերջնական կազմը հայտնի կդառնա փետրվարի 25-28-ին Երեւանի պետական օլիմպիական մարզական քոլեջում անցկացվելիք Հայաստանի առաջնությունից հետո: Նույն օրերին տեղի կունենա նաեւ տղամարդկանց առաջնությունը: Հավաքականը ուսումնամարզական հավաքը անցկացնելու է հունվարի 20-ից փետրվարի 5-ը Աբովյանում: Հայաստանի առաջնությունից հետո տղամարդկանց թիմը հավաքի կմեկնի արտերկիր: Ապրիլի 11-20-ին Իտալիայում կանցկացվի Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցեն նաեւ Հայաստանի կանանց եւ տղամարդկանց ծանրամարտի հավաքականները:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play