ՉԻՆԱՑԻ ՊԱՇՏՈՆՅԱՆ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է<br /> ՄԱՀԱՊԱՏԺԻ<br />


ՉԻՆԱՑԻ ՊԱՇՏՈՆՅԱՆ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է
ՄԱՀԱՊԱՏԺԻ

  • 28-12-2007 17:48:00   | Չինաստան  |  Միջազգային
ՊԵԿԻՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Չինաստանի դատարանը Անխոյ նահանգի նախկին նահանգապետ Խե Մինսյույին կաշառակերության համար դատապարտել է մահապատժի: Նրա սեփականությունը բռնագրավվել է հօգուտ պետության: Ինչպես հաղորդում է «Reuters»-ը, Մինսյույը դատապարտվել է 27 կազմակերպություններից եւ մասնավոր անձանցից 1991-2006 թթ. ժամանակամիջոցում ավելի քան մեկ միլիոն դոլար գումարի կաշառք պահանջելու համար: Դատարանը որոշել է երկու տարով հետաձգել մահապատիժը, քանի որ մեղադրյալը «քննությանը օգնություն ցուցաբերելու նախաձեռնություն է դրսեւորել», պետությանը վերադարձրել գումարի մի մասը եւ քննիչներին հայտնել կոռուպցիայի գործի հետ կապված այլ մարդկանց անուններ:
Նոյյան տապան  -   Միջազգային