ԱՎԱՐՏՎԵԼ Է ՄԱՐՏԱԿԵՐՏԻ 30 ԿՄ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՄԲ ՋՐԱՏԱՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ<br />


ԱՎԱՐՏՎԵԼ Է ՄԱՐՏԱԿԵՐՏԻ 30 ԿՄ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՄԲ ՋՐԱՏԱՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ

  • 27-12-2007 17:10:00   | Հայաստան  |  Հասարակություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ավարտվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Արցախի վերածնունդ» ծրագրի շրջանակներում իրականացված Մարտակերտի 30 կմ երկարությամբ ջրատարի կառուցումը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին հիմնադրամի Հասարակայնության հետ կապերի բաժնից, ջրատարը Մարտակերտի շրջանի եւ մոտակա գյուղերի ավելի քան 7000 բնակիչներին կապահովի խմելու ջրով: Ըստ նախնական հաշվարկների, ջրի քանակն ավելի քան բավարար է եւ կարող է օգտագործվել նաեւ ոռոգման նպատակով: Մարտակերտի ջրատարի կառուցման 3,3 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագիրն իրականացվել է «Հեռուստամարաթոն 2005»-ի ընթացքում հանգանակված միջոցներով: Մայր ջրատարից սկիզբ են առնում Մեծ Շեն (2,3 կմ), Մաղավուզ եւ Վարնկաթաղ գյուղերը (5,5 կմ ) սնուցող ջրագծերը: Ջրատարը կառուցվել է պողպատե խողովակներով` ուժեղացված հակակոռոզիոն մեկուսացմամբ: Մարտակերտի ջրատարից բացի, «Հայաստան» հիմնադրամը վերջին տարիներին Ղարաբաղում իրականացրել է ջրամատակարարման մի շարք այլ ծրագրեր եւս: Մասնավորապես, կառուցվել են Մարտակերտի շրջանի Վաղուհաս, Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն եւ Նոր Ղարաչինար գյուղերի ջրագծերը: ՆԻերկայումս ընթացքի մեջ է Մարտակերտի շրջանի Վանք գյուղի, Հադրութ քաղաքի ջրատարը եւ Հադրութի շրջանի Մեծ Թաղլար, Ազոխ, Դրախտիկ գյուղերի ջրագծերի կառուցումը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play