ԱՒԱՐՏՈՒԵԼ Է ՄԱՐՏԱԿԵՐՏԻ 30 ԿՄ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՄԲ ՋՐԱՏԱՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ<br />


ԱՒԱՐՏՈՒԵԼ Է ՄԱՐՏԱԿԵՐՏԻ 30 ԿՄ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՄԲ ՋՐԱՏԱՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ

  • 27-12-2007 17:10:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աւարտուել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Արցախի վերածնունդ» ծրագրի շրջանակներում իրականացուած Մարտակերտի 30 կմ երկարությամբ ջրատարի կառուցումը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին հիմնադրամի Հասարակայնութեան հետ կապերի բաժնից, ջրատարը Մարտակերտի շրջանի եւ մօտակայ գիւղերի աւելի քան 7000 բնակիչներին կապահովի խմելու ջրով: Ըստ նախնական հաշուարկների, ջրի քանակն աւելի քան բաւարար է եւ կարող է օգտագործուել նաեւ ոռոգման նպատակով: Մարտակերտի ջրատարի կառուցման 3,3 մլն ԱՄՆ դոլար արժողութեամբ ծրագիրն իրականացուել է «Հեռուստամարաթոն 2005»-ի ընթացքում հանգանակուած միջոցներով: Մայր ջրատարից սկիզբ են առնում Մեծ Շեն (2,3 կմ), Մաղաւուզ եւ Վարնկաթաղ գիւղերը (5,5 կմ ) սնուցող ջրագծերը: Ջրատարը կառուցուել է պողպատե խողովակներով` ուժեղացուած հակակոռոզիոն մեկուսացմամբ: Մարտակերտի ջրատարից բացի, «Հայաստան» հիմնադրամը վերջին տարիներին Ղարաբաղում իրականացրել է ջրամատակարարման մի շարք այլ ծրագրեր եւս: Մասնաւորապէս, կառուցուել են Մարտակերտի շրջանի Վաղուհաս, Շահումեանի շրջանի Նոր Գետաշէն եւ Նոր Ղարաչինար գիւղերի ջրագծերը: նիերկայումս ընթացքի մէջ է Մարտակերտի շրջանի Վանք գիւղի, Հադրութ քաղաքի ջրատարը եւ Հադրութի շրջանի Մեծ Թաղլար, Ազոխ, Դրախտիկ գիւղերի ջրագծերի կառուցումը:
  -   Հասարակութիւն